Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) հրավիրում է շահագրգիռ կազմակերպություններին ներկայացնելու Հայաստանի ժողովրդավարական զարգացման, մարդու իրավունքների, գենդերային հավասարության և քաղաքացիական հասարակության կողմից առաջ քաշվող այլ հիմնահարցերի լուծմանն ուղղված նախագծեր հետևյալ թեմաներով.
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը կազմակերպում է աշխատարան, որի նպատակն է մասնակիցների հետ քննարկել այդ ուրույն թեմայով գրական պատվածքներ ստեղծելու խնդիրները։
Ակնկալվող հետազոտության նպատակն է, հենվելով առկա ուսումնասիրությունների վրա, իրականացնել որակական հետազոտություն ՀՀ արդարադատության համակարգում ՀՀ Սահմանադրությամբ պաշտպանված հիմքերով խտրականության կամ տարբերակված վերաբերմունքի դրսևորումների վերաբերյալ։
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը հայտարարում է «Հունիսի 14»․ խորհրդային ժամանակների բռնաճնշումների վերաբերյալ պատմվածքների մրցույթ։
Գործիքը պետք է գնահատի ընտրված ՏԻՄ-ի հաղորդակցական և համագործակցային կարողությունները, մասնակցայնությունը, ներառականությունը, թափանցիկությունը և հաշվետվողականությունը, և հնարավորություն տա ձևակերպելու զարգացման և բարեփոխման առաջարկություններ։ Գործիքը նաև պետք է հնարավորություն տա ՏԻՄ-ին իրականացնել ինքնագնահատում և դրա հիման վրա ձևակերպել սեփական կարողությունների զարգացման համար անհրաժեշտ գործողությունները։
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ), «Ռեստարտ» գիտակրթական բարեգործական հիմնադրամը և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամը (ՀՌԿԿ) հրավիրում են 18-25 տարեկան երիտասարդներին մասնակցելու կրթության հիմնահարցերին նվիրված «Քննադատական մտածողության դպրոց»-ին, որը տեղի կունենա ս.թ. մայիսի 18-ից 20-ը, Երևանում, ԵՀՀ գրասենյակում։ Դասընթացի հիմքում դրված են քննադատական մտածողության և տեղեկատվական հոսքերի վերլուծական հմտությունների զարգացման հիմունքները։
Գրասենյակի/Ծրագրերի ղեկավարը պատասխանատու է ԵՀՀ ՀՄ արդյունավետ գործունեության կազմակերպման համար, ղեկավարում է Հիմնադրամի ընթացիկ ծրագրերը Հայաստանի Հյուսիսային շրջաններում, ինչպես նաև նպաստում է ԵՀՀ ՀՄ-ի ռազմավարության մշակմանն ու ֆոնդահայթհայթմանը:
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ), ՀՀ Պրոբացիայի ծառայության (ՊԾ) հետ համատեղ հայտարարում է ՊԾ շահառուների համար նախատեսված վերասոցիալականացման ծրագրերի մշակմանը և պիլոտային փորձարկմանն ուղղված դրամաշնորհային նախագծերի մրցույթ։ Դրամաշնորհները տրամադրվում են «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում։
ԵՀՀ-ն փնտրում է հաղորդակցության փորձված մասնագետի, որը կդառնա մեր դինամիկ, նորարար և հետարդիական թիմի անդամ և կառաջնորդի ԵՀՀ հաղորդակցության թիմին։ Նա հաշվետու կլինի ԵՀՀ տնօրենին, կհամագործակցի հիմնադրամի ծրագրային տնօրենների հետ և կաջակցի ծրագրային թիմերին՝ ԵՀՀ-ի համակողմանի հաղորդակցական ռազմավարությունն իրականացնելիս։
Հաղորդակցության գծով օգնականը սոցիալական մեդիայի և այլ հարթակների միջոցով աջակցում է ԵՀՀ-ի ծրագրային գործունեության վերաբերայալ իրազեկության ձևավորմանը և հանրայնացմանը։