Համակարգված մտագործունեության մեթոդաբանություն և կրեատիվ խաղեր

ՀՄԳՄ-ն մի շարք մեթոդաբանական գործիքների համադրություն է, ուղղված կոլեկտիվ մտածողության արդյունավետ կազմակերպմանը և բարդ պրոբլեմների «արկղից դուրս», հաճախ բեկումնային լուծումներ գտնելուն: Մեթոդի հիմքը մտքի ազատագրումն է, «կրիայի քայլերով շարժվելուց» և «թունելային տեսլականի» մտածելակերպից ազատումը. գործոններ, որոնք հաճախ մեծապես խոչընդոտում են ստեղծարարությունը: ՀՄԳՄ-ի կարևոր գործիքներից է մտապատկերման (վիզուալիցացիայի) միջոցով կոմունիկացիայի ձևակերպումը՝ ֆորմալիզացիան: Հասկացությունները, գաղափարները, ենթադրությունները, պնդումներն ու հարաբերակցությունները պատկերվում են, տրամաբանական և հստակ դառնալու համար: ՀՄԳՄ-ի լեզուն տեսողական հստակության լեզու է: