Չորս պատմություն իշխանության մասին

Ժողովածուն ստեղծվել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) կողմից «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին» ծրագրի շրջանակում: Ծրագիրն իրականացնում է ԵՀՀ-ն «Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունների հետ համատեղ: Գրքում դիտարկվում են իշխանության բնույթը և զարգացումը, պետական իշխանության վերաբերյալ պատկերացումների զարգացման գործընթացը՝ անցում կատարելով մարդու նկատմամբ իշխանություն կիրառելու գաղափարից դեպի մարդու իրավունքների վրա հիմնված ժամանակակից իշխանական մոդելները։ Ներկայացվում են պետության հասկացությունը և հատկանիշները, պետական համակարգի կազմակերպման ու գործունեության սկզբունքները, իրավունքի աղբյուրները, իրավական պատասխանատվության, հասարակական-պետական կարգի արդարության հարցերը։ Յուրաքանչյուր հոդվածում ձևակերպված են իշխանության տարբեր դրսևորումներն ու տեսակները։ Հոդվածների բովանդակությունը և արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակներին և կարող են չհամընկնել Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կամ «Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունների տեսակետներին:

*

Գևորգ Տեր-Գաբրիելյանի «Իշխանություն / իշխ» տեքստն ամբողջությամբ հասանելի է այստեղ։