Խաղաղարարության ամրապնդում կարողությունների զարգացման և հանրային մասնակցության միջոցով

PeaCE logo

«Խաղաղարարության ամրապնդում կարողությունների զարգացման և հանրային մասնակցության միջոցով» (PeaCE) ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության  «Կայունության եւ խաղաղության գործիք» նախաձեռնության շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է 2017թ․ հունվարից՝ «Ինթերնեյշնլ ալերթ»-ի (International Alert), Հայաստանում Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ Հայաստան), իսկ Ադրբեջանում՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ Ադրբեջան) կողմից՝ Վրաստանում Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ Վրաստան) միջոցով։ Ծրագրի տևողությունը 36 ամիս է։

Ծրագիրը նպատակ ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած տարածքների հասարակություններին ընդգրկել խաղաղարարական գործողություններում՝ ակտիվացնելով խաղարարության գործընթացը այս հասարակությունների ներսում և նրանց միջև։ Ծրագրով ակնկալվում է, որ քաղաքացիական հասարակության հետաքրքրված ներկայացուցիչները և տեղական դերակատարները ի վիճակի կլինեն իրենց ներդրումն ունենալ հայ-ադրբեջանական հակամարտության լուծման գործում՝ իրականացնելով միակողմ, երկկողմ կամ բազմակողմ նորարարական խաղարարարական նախաձեռնություններ։

Ծրագիրը ներառում է հետևյալ երեք բաղկացուցիչները՝

ա) Դրամաշնորհներ   

Ծրագիրն իրականացնող կազմակերպությունները դրամաշնորհներ կտրամադրեն քաղաքացիական հասարակության դերակատարներին այն ծրագրային առաջարկների համար, որոնք կարող են էապես նպաստել «Խաղաղարարության ամրապնդում կարողությունների զարգացման և հանրային մասնակցության միջոցով» ծրագրի նպատակների իրականացմանը։ Դրամաշնորհները կտրամադրվեն հետևյալ ձևաչափերով՝ Ճանապարհորդական դրամաշնորհներ, Խաղաղարարական դրամաշնորհներ և Հրավիրյալ դրամաշնորհներ։

Ճանապարհորդական դրամաշնորհները կտրամադրվեն այն անհատներին, ովքեր հարևան երկրի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ խաղաղարարական նախաձեռնությունների գաղափարներ քննարկելու նպատակով հանդիպումներ կազմակերպելու համար ֆինանսավորման կարիք ունեն։

Խաղաղարարական դրամաշնորհներ կտրամադրվեն այն դերակատարներին, ովքեր հանդես կգան գործուն խաղաղարարական նախաձեռնությունների առաջարկներով։

Հրավիրյալ դրամաշնորհներ կտրամադրվեն այն դերակատարներին, ովքեր ունեն խաղաղարարական նախաձեռություններ իրականացնելու հստակ և համապատասխան ռազմավարություն։

 
բ) ՔՀԿ-ների կարողությունների զարգացում

ԵՀՀ-ն կօգտագործի իր մեթոդաբանությունը տեղական հասարակական կազմակերպությունների ներքին կարողությունները չափելու և ուժեղացնելու ուղղությամբ։ Մեթոդաբանությունը ներառում է ՔՀԿ-ների Կարողությունների զարգացման գործիքը և ՔՀԿ Կառավարման դպրոցը։ Դրամաշնորհառուները հնարավորություն կունենան Կարողությունների զարգացման գործիքով  չափելու իրենց ներքին կառուցվածքային հնարավորությունները և ներկայացված բարդության ծրագիր իրականացնելու կարողությունները։ Որոշ շահառուների կտրամադրվի նաև իրենց կարողությունները զարգացնելու հնարավորություն Կառավարման դպրոցի մասնակցության, կամ խաղաղարարական նախաձեռնությունների կոնտեքստում ֆինանսների և ծրագրերի կառավարման հմտությունների բարելավմանն ուղղված երկարատև մենթորինգի միջոցով։

գ) Կոնֆլիկտների տրանսֆորմացիայի դպրոց

Կոնֆլիկտների տրանսֆորմացիայի դպրոցի նպատակն է զարգացնել խաղաղարարների նոր սերունդ։ Դպրոցն աշխատում է կառուցել խաղաղության համար բարենպաստ հիմքեր և ընդլայնել խաղաղարարների շրջանակը՝ ներգրավելով պետական կառույցների ներկայացուցիչներին նույնպես։ Դպրոցի կարևոր բաղադրիչը պետական դերակատարների  և քաղաքականություն մշակողների հետ ոչ ֆորմալ երկխոսության խթանումն է՝ ապահովելով վերջիններիս ներգրավվածությունը դասընթացներին հրավիրված զեկուցողի կամ փորձագետի կարգավիճակով։

Դպրոցը սովորեցնում է մասնակիցներին դառնալ «հակամարտության փոխակերպողներ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով տուժած տարածքներից հարյուր քսան հայ և ադրբեջանցի երիտասարդներ  կմասնակցեն իրենց երկրներում կազմակերպվելիք դասընթացներին։ Դպրոցի տարածաշրջանային քննարկումների ընթացքում կընտրվեն տեղական դպրոցների մասնակիցները, ովքեր հնարավորություն կունենան հարևան երկրի իրենց հասակակիցների հետ ուղղակիորեն քննարկելու կոնֆլիկտների տրանսֆորմացիային վերաբերող հարցեր։ Այս քննարկումները կնպաստեն մասնակիցների միջև անձնական կապերի խթանմանը, վստահության մթնոլորտի ձևավորմանը, երկխոսության շարունակականության ապահովմանը և հետագա երկկողմ խաղաղարարական նախաձեռությունների իրականացմանը։

Ծրագրի ավարտին ծրագիրն իրականացնող կազմակերպությունները կկազմակերպեն միջազգային կոնֆերանս Թբիլիսիում, որի ընթացքում կներկայացվեն ծրագրի ձեռքբերումները և քաղած դասերը։ 

Ավելին