Local Self-Governance in Armenia 2012-2013 (Armenian)

Այս գիրքը նվիրված է Հայաստանում տեղական ինքնակառավարման 2012 և 2013 թվականների բարեփոխումների գնահատմանը, որը կատարվել է Համայնքների ֆինանսիստների միավորման (ՀՖՄ) փորձագետների մշակած մեթոդաբանության հիման վրա: Բարեփոխումների գնահատման համար հիմք են ընդունվել ՀՀ կառավարության ծրագրերի` տեղական ինքնակառավարմանը վերաբերող դրույթների կատարումը, տեղական ինքնակառավարման համակարգի վիճակը բնութագրող ցուցանիշները, ՏԻՄ-երի կատարած աշխատանքները և միջազգային կազմակերպություններում Հայաստանի ստանձնած` տեղական ինքնակառավարմանը վերաբերող պարտավորությունների կատարումը: